HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը կանցկացվի Հայաստանում

Կառավարության սյսօրվա որոշմամբ գումար կհատկացվի էկոնոմիկայի նախարարությանը՝ 2019թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT) Հայաստանում կազմակերպելու համար` Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսին անհրաժեշտ երաշխիքային կանխավճարի փոխանցումն ապահովելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է կառավարությունը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը, ինչպես մանրամասնում է կառավարությունը, ՏՏ ոլորտի միջազգային խոշոր միջոցառում է, որն իր շուրջն է համախմբում ոլորտի տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին, վերազգային կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ղեկավարներին, հասարակական կառույցների ներկայացուցիչներին:

«Համաժողովի անցկացումը կնպաստի միջազգային կառույցների և առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության խթանմանը, հայկական ՏՏ ոլորտի կարողությունների և ձեռքբերումների ներկայացմանը, ոլորտի տեղական ընկերությունների ՏՏ արտադրանքի, լուծումների և ծառայությունների արտահանման շուկաների ընդլայնմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: Ըստ հիմնավորման՝ նախատեսվում է, որ WCIT 2019 համաժողովին կմասնակցի 2000-2500 պատվիրակ աշխարհի ավելի քան 80 երկրներից»,- հայտնում է կառավարությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter