HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կեղծ անձնագրով մասնակցել է վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման քննություններին

Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու կեղծ անձնագրով վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման քննություններին մասնակցած անձի ինքնությունը։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:

2014 թվականի ապրիլի 14-ին առերևույթ հանցագործություն կատարած անձը ՀՀ ոստիկանության Երևանի հաշվառման քննական բաժին է ներկայացրել այլ անձի տվյալներով, սակայն իր լուսանկարով կեղծ անձնագիր, մասնակցել է վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման քննություններին և հանձնելով դրական՝ ստացել է վարորդական իրավունքի վկայական:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել է այլ անձի տվյալներով քննություններին ներկայացած անձի լուսանկարը:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում  պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի  մասին, քննչական կոմիտեն խնդրում է հայտնել քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter