HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանության փորձ՝ Կոտայքում. շարժառիթը պարզվել է

Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 31-ամյա կնոջն սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ: Ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձին ինքնությունը։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն: 

2016թ. մարտի 9-ին՝ ժամը 20:30-ին, Նոր-Հաճնի պոլիկլինիկայից ահազանգ է ստացվել, որ  Կոտայքի մարզի Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհին արնահոսող վնասվածքներով կին է հայտնաբերվել: Տեղում պարզվել է, որ վերջինս հանդիսանում է 1985թ. ծնված Ռուզան Խուդոյանը, ով դեմքի ու մարմնի տարբեր հատվածների բազմաթիվ սուր ծակած-կտրած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Նախնական տվյալներով՝ տուժածին դանակի գործադրմամբ բազմաթիվ մարմնական վնասվածքներ է պատճառել նրա հորեղբոր որդին՝ նույն օրը ժամը 17-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում, և դիմել փախուստի։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կատարված հանցագործության շարժառիթը, դեպքի մի շարք հանգամանքներ։

Հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter