Կառավարությունը ՀԷՑ-ի ֆինանսական վիճակը բարելավելու որոշում է ընդունել
Կառավարության այսօրվա որոշումներից մեկով` պաշտպանության նախարարության 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակներում նախատեսված էլեկտրաէներգիայի ծախսերի գումարները տեղափոխվում են 1-ին եռամսյակ: Դրա արդյունքում, ինչպես նշված է որոշման մեջ, էլեկտրաէներգիայի ծախսերի վճարումները կկատարվեն կանխավճարով, իսկ ակնկալվող արդյունքը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ֆինանսական վիճակի բարելավումն է:
Նշենք, որ համապատասխան փոփոխություն է կատարվել 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ, որով նախատեսված էր 2016թ. պետական բյուջեով պաշտպանության նախարարության էլեկտրաէներգիայի ծախսերը 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների համար` համապատասխանաբար 405,3 մլն դրամ, 650,0 մլն դրամ, 455,0 մլն դրամ և 945,0 մլն դրամ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել