Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանդիպել են
Այսօր նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Մոսկվայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին տեղեկացնում է արտաքին գործերի նախարարությունը:
Հանդիպմանն անդրադարձ է արվել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցությանը, պարբերական խորհրդատվությունների անցկացմանը։ Նախարարներ Նալբանդյանն ու Լավրովը մտքեր են փոխանակել հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը ստորագրել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև 2016-2017թթ. խորհրդատվությունների ծրագիրը, որով նախատեսվում է առաջիկա երկու տարիների ընթացքում ԱԳՆ-ների միջև անցկացնել միջազգային, տարածաշրջանային խնդիրների, տեղեկատվական ապահովման, հյուպատոսական և այլ հարցերի վերաբերյալ շուրջ երեք տասնյակ խորհրդատվություններ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել