«Հյուսիս-հարավի» տրանշ 3-ի` շրջակա միջավայրի վրա ազդեցության հարցը կդրվի հանրային քննարկման
Բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին` ժամը 12.00-ին Շիրակի մարզպետարանում տեղի կունենա «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհահատվածի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում:
Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: ԲՆ-ն առաջարկում է գրավոր դիտողությունները և առաջարկությունները ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել