HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ուրարտու» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված խուլիգանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Ուրարտու» ռեստորանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ:
Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին հայտնում է, որ ըստ նախնական տվյալների՝ 2016 թվականի մարտի 10-ին՝ ժամը 19:30-ին, Գյումրի քաղաքի Խանջյան փողոցում գտնվող «Ուրարտու» ռեստորանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ արձակվել է կրակոց:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննության ընթացքում վիճաբանող կողմերից մեկի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան վթարված վիճակում գտնվել է Գյումրի քաղաքի թաղամասերից մեկում:
Պարզվել են դեպքին մասնակից երկու կասկածյալների ինքնությունը, որոնց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Քննություն է տարվում` միջադեպին մասնակից անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter