HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը ռուս պատվիրակների հետ այցելել է Հայաստանի և Ռուսաստանի համատեղ ռազմաօդային ավիաբազա

Սերժ Սարգսյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նախագահ, ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի, խորհրդի արտագնա նիստի մասնակից խորհրդարանական պատվիրակությունների ներկայացուցիչների, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների համապատասխան պաշտոնատար անձանց ուղեկցությամբ այսօր այցելել է մայրաքաղաքի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված Հայաստանի և Ռուսաստանի համատեղ ռազմաօդային ավիաբազա:

Նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները ավիաբազայի այցելուներին ներկայացրել են սպառազինության և ռազմատեխնիկայի ժամանակակից նմուշների ու օդանավի անձանակազմի հանդերձանքի ցուցադրությունը, որից հետո Ս. Սարգսյանը և նրան ուղեկցող պատվիրակությունների անդամները դիտել են ՀԱՊԿ առաջադրանքների իրականացման շրջանակներում կործանիչների ցուցադրական թռիչքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter