HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաշմանդամություն ունեցող 60 երեխա բուժում կստանա միասնական ջանքերով

Ավելի քան 370 հաշմանդամություն ունեցող երեխա է բնակվում Արագածոտնի մարզում։ Նրանց մեծ մասն անապահով ընտանիքներից են և չեն ստանում որևէ վերականգնողական բուժում։ Նույն մարզում տեղակայված «Կենտավր» կենտրոնն առաջինն ու միակն է Հայաստանում, որ իրականացնում է թերապիա՝ կենդանիների օգնությամբ, հաշմանդամդամություն ունեցող երեխաների համար։

«Մենք ձեռնարկել ենք մասշտաբային դրամահավաք /քրաուդֆանդինգ/ Ինդիգոգո կայքի միջոցով, որի արդյունքում 60 հաշմանդամություն ունեցող փոքրիկ կստանա եռամսյա վերականգնողական բուժում՝ մեր կենտրոնի ձիերի և շների օգնությամբ։ 

Դրամահավաքի արդյունքում թերապիայում ընդգրկված 52 կենդանիները կապահովվեն լիարժեք սննդով՝ երեք ամիս շարունակ։ Նվիրատվություն կարող եք կատարել հենց կայքում՝ բանկային քարտի միջոցով։ Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք արմատականորեն փոխել այս 60 փոքրիկների ճակատագիրը՝ պարգևելով նրանց հանգստություն, ֆիզիկական և հոգեբանական ներդաշնակություն, ինքնավստահություն՝ աշխարհում ամենաարդյունավետը համարվող թերապիաներից մեկի շնորհիվ»,- հայտնում է կենտրոնի նախագահ Հասմիկ Հովհաննիսյանը:

Հիպոթերապիայի և «Կենտավր» կենտրոնի մասին «Հետք»-ի հրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter