Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Անանդի հետ
Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մոսկովյան մրցաշարում քիչ առաջ ավարտվեց Արոնյան-Անանդ երկրորդ տուրի պարտիան, որտեղ գրանցվեց ոչ-ոքի: Մինչ այդ խաղաղ ելք էր գրանցվել նաեւ Սվիդլեր-Տոպալով խաղում: Դեռեւս շարունակվում են Կարուանա-Գիրի եւ Կարյակին-Նակամուրա պարտիաները:
2 տուրից հետո առաջատարն Անանդն է, որն ունի 1,5 միավոր: Նրան կարող են հավասարվել ընթացող պարտիաներում հավանական հաղթողները: Արոնյանն ու Սվիդլերն ունեն 1-ական, իսկ Տոպալովը՝ 0,5 միավոր:
Վաղը կկայանան Նակամուրա-Սվիդլեր, Գիրի-Կարյակին, Անանդ-Կարուանա, Տոպալով-Արոնյան պարտիաները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել