Ռոման Ամոյանը նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի նախկին չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:
Ռիգայում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում Ամոյանը մրցում էր Ռուսաստանի ներկայացուցիչ Մինգիյան Սեմյոնովի հետ: Ամոյանը զիջեց 7:0 հաշվով և դարձավ 2016 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
Ավելի վաղ 59 կգ քաշային Ռոման Ամոյանը 9:0 հաշվով վստահ առավելության էր հասել խորվաթ Իվան Լազատովիչի նկատմամբ, այնուհետև քառորդ եզրափակչում 9:6 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ վրացի Իրակլի Շավաձեի նկատմամբ: Կիսաեզրափակչում Ամոյանը 4:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Դմիտրո Ցիմբալյուկին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել