Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում պարտվեց իր նախկին մրցակցին
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի, Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում զիջեց ռուս մրցակցին:
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող Եվրոպայի առաջնությունում 98 կգ քաշային ըմբիշների եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող 2013 թվականի աշխարհի չեմպիոն Նիկիտա Մելնիկովն էր: Ալեքսանյանին չհաջողվեց հաղթել մրցակցին և հայ ըմբիշը զիջեց 0:4 հաշվով:
Հիշեցնենք, որ Նիկիտա Մելնիկովին Արթուր Ալեքսանյանը պարտվել էր 2013 թվականի աշխարհի առաջնության և Ուսանողական խաղերի եզրափակիչներում: Ալեքսանյանը 2013 թվականի աշխարհի առաջնության եզրափակչից մինչ օրս պարտություն չէր կրել: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
Մինչ այս օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը 1/8 եզրափակչում 8:0 հաշվով հաղթել էր ուկրաինացի Դմիտրի Տիմաշենկոյին: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 6:2 հաշվով առավելության էր հասել ավստրիացի Դանիել Գաստլի նկատմամբ: Իսկ կիսաեզրափակչում Ալքսանյանը 6:2 հաշվով հաղթել էր թուրք Չենկ Իլդեմին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել