«ՀՖՖ-ն խոչընդոտում է «ՖԱՖ»-ին տոմսեր ձեռք բերել Հայաստան-Բելառուս խաղի համար»
«Առաջին հայկական ճակատ» (ՖԱՖ, FAF, First Armenian Front) ֆան-շարժումը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:
Արդեն 2-րդ օրն է, ինչ ՀՖՖ-ն տարբեր միջոցներով խոչընդոտում է մեզ «ՖԱՖ»-ի սեկցիայի տոմսեր ձեռք բերելու խնդրում: Ինչպես հայտնի է, «ՖԱՖ»-ը նախորդ տարեվերջ, առաջ քաշելով պահանջներ, որոնց մեջ էր նաև տոմսերի գների էժանացման հարցը՝ հրաժարվեց ՀՖՖ-ի տրամադրած տոմսերի զեղչերից:
Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերը վաճառքի դուրս գալու պահից մինչ օրս ամբողջ մարզադաշտով մեկ եղել է ընդամենը մի քանի տասնյակ տոմսերի վաճառք /կարելի է ստուգել տոմսարկղում/, իսկ հարավային տրիբունայում՝ «ՖԱՖ»-ի սեկցիայում, արհեստականորեն իրարից հեռու-հեռու վաճառքից «հանված են» մի քանի հարյուր տոմս:
Այսօր տոմսարկղի վաճառողուհին արդեն պատճառաբանեց` իբր խափանվել է բոլոր տրիբունաների տոմսերի վաճառքի էլեկտրոնային համակարգը և տոմս վաճառել հնարավոր չէ, կարճ ժամանակ անց սակայն նույն վաճառողուհին հայտարարեց,որ բոլոր տրիբունաների համար հնարավոր է տոմս գնել, բացի հարավային տրիբունայից:
Կոչ ենք անում Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին համախմբման, իսկ պատկան մարմիններին և ԶԼՄ-ներին՝ պահել հարցը ուշադրության կենտրոնում: Ավելի հանգամանալից ստեղծված իրավիճակի և հետագա գործողությունների վերաբերյալ կհաղորդենք մի փոքր ուշ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել