HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապամոնտաժվել է ապօրինի կառուցված խոշորածավալ շինությունը Գայի պողոտայում

Հողազավթման և ինքնակամ կառույցների հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, աշխատակիցների կողմից մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում հայտնաբերվել է խոշորածավալ ապօրինի շինություն:

Գայի պողոտայի 8/2 հասցեի երկհարկանի հասարակական կառույցի վերջին հատվածը համապատասխան շինարարական թույլտվություն չի ունեցել, ըստ այդմ էլ մարտի 12-ից մեկնարկել են ապամոնտաժման աշխատանքները:

Հաշվի առնելով վերոնշյալ հատվածի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվելու հանգամանքը՝ ապօրինի շինարարությունը նախաձեռնած քաղաքացու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` 400 հազար դրամ տուգանքի չափով: 

«Հարկ է նշել, որ վերջին օրերին համապատասխան ծառայությունների աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում մայրաքաղաքի վարչական շրջաններում հայտնաբերվել և արձանագրվել է իրավախախտման 26 դեպք, որոնցից 16-ը զուգակցվել են քանդման աշխատանքներով:  Հիշեցնենք, որ ըստ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի, ապօրինաշինությունը կրկնելու պարագայում, անկախ հողամասերի սեփականության ձևից, օրինախախտների նկատմամբ կիրառվում է վարչական տուգանք՝ 2,5 միլիոն դրամի չափով»,-նշվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: 

Քաղաքապետարանը հիշեցնում է, որ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները գործունեությունը ծավալում են պարզեցված աշխատակարգով, միաժամանակ հորդորում՝ մայրաքաղաքում որևէ նոր շինարարություն ծավալելու միակ, օրինական ճանապարհը քաղաքաշինական փաստաթղթերի առկայությունն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter