HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետը հանձնարարել է մշակել «Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման նախագիծը

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գլխավոր ճարտարապետին, ինչպես նաև «Երևաննախագիծ» ՓԲԸ-ին «Վերնիսաժ»-ի տարածքի վարձակալի հետ քննարկել այդ հատվածի վերակառուցման ծրագիրը՝ հնարավորին սեղմ ժամկետում ներկայացնելով բարեկարգման և արդիականացման նախագիծ: 

«Վերնիսաժը Երևանի այն հատվածներից է, որը բազմաթիվ զբոսաշրջիկների հնարավորություն է տալիս պատկերացում կազմել մեր քաղաքի մասին: Եվ այստեղ պետք են այնպիսի լուծումներ, որոնք տվյալ տարածքը կդարձնեն իսկապես ներկայանալի: Ընդ որում, վարձակալը ևս համամիտ է, որ տարածքում լուրջ լուծումներ տալու խնդիր կա, հետևաբար, համատեղ աշխատեք և կարճ ժամանակում ներկայացրեք համապատասխան նախագիծ, ինչու չէ նաև ստեղծեք աշխատանքային խումբ՝ այդ գործընթացում ներգրավելով շահագրգիռ բոլոր կողմերին»,- ասել քաղաքապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter