«Մանրանկարչության արվեստը»՝ Club ակումբ-ցուցասրահում
Այսօր Նոյեմբերի 15-ին`ժամը 18.00-ին Club ակումբ-ցուցասրահում (Թումանյան 40) տեղի է ունենալու մանրանկարիչ Սերգեյ Օկոևի «Մանրանկարչության արվեստը» անհատական ցուցահանդեսի բացումը:
Սերգեյ Օկոևը լինելով մասնագիտությամբ բժիշկ արդեն-իսկ 20 տարուց ավել զբաղվում է մանրանկարչությամբ: Բազմիցս ունեցել է ցուցահանդեսներ ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում: Վերջին ցուցահանդեսը կայացել է 2008-2009 թթ.-ին Մատենադարանում, որտեղ ներկայացվել է 15-րդ դարի դուքս դե Բերիի ֆրանսիական մանրանկարչության գլուխգործոցի միակ կրկնօրինակը աշխարհում:
Ներկայիս ցուցահանդեսում վերը նշված ձեռագրի որոշ էջերը Հայաստանում ներկայացվում են վերջին անգամ: Նաև ներկայացվելու են «Իմ Հայաստանը» նկարաշարը, ինչպես նաև «Հիշողություն Ֆրանսիայից» մանրանկարները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել