HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՆ. սուր շնչառական վարակների աշխուժացման հավանականություն կա

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի տեղեկացմամբ հանրապետության տարածքին Սկանդինավիայի տարածքից մոտենում են արկտիկական ցուրտ օդային զանգվածներ, որի արդյունքում մինչև մարտի վերջ օդի ջերմաստիճանը մարտի կնվազի: Եղանակի նման փոփոխությունները կարող են պատճառ դառնալ մրսածության գործոնով պայմանավորված սուր շնչառական վարակների աշխուժացման: 

Սուր շնչառական վարակների հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով, որ հանապետությունը դեռևս գտնվում է սուր շնչառական վարակների սեզոնում, ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է՝

-գրիպանման երևույթների արձանագրման դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, հատկապես՝ տարեց անձինք, ովքեր տառապում են խրոնիկ հիվանդություններով, հղիները և երեխաները,

-չզբաղվել ինքնաբուժմամբ՝ չօգտագործելով հակաբիոտիկներ,

-հաճախակի օդափոխել փակ տարածքները` հետևելով անձնական հիգիենային,

-գրիպանման երևույթների առաջացման ժամանակ ահմանափակել շփումներն այլ անձանց հետ, մնալ տանը և հետևել բժշկի խորհուրդներին,

-հագնվել եղանակին համահունչ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter