Քաղաքապետարան. փլուզված հենապատի վերակառուցման պատվիրատուն եղել է մասնավոր ընկերություն
Մայրաքաղաքի Սարալանջի փողոցում հենապատի փլուզման հետ կապված քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հենապատի վերակառուցման պատվիրատուն եղել է «Ագրոբիզնես և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամը, իսկ աշխատանքներն իրականացվել են «Մեվրիկար» շինարարական կազմակերպության կողմից:
Փլուզման հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածում ստեղծված անանցանելի վիճակի վերացման նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները վաղ առավոտից իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ:
Երևանի քաղաքապետարանը պատվիրատուի առջև արդեն իսկ պահանջ է դրել օրենսդրությամբ կառուցապատողին վերապահված պարտականությունների շրջանակում սեղմ ժամկետում ձեռնարկել համապատասխան քայլեր՝ փլուզման հետևանքները վերացնելու և նոր հենապատ կառուցելու ուղղությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել