Մաքրվում են ջրանցքների ու գետերի հուները
Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերրի վարչությունը տեղեկացնում է, որ գարնան առաջին օրվանից մաքրվում են մայրաքաղաքի վարչական շրջաններով անցնող գետերի ու ջրանցքների հուները: Գործընթացի հիմնական նպատակը բարձրադիր հատվածների ձնհալի, ինչպես նաև գարնանային տեղումների ժամանակ հնարավոր հեղեղումներից խուսափելն է: Միաժամանակ հեռացվում է տիղմն ու այս կերպ կանխվում է նաև տհաճ հոտի տարածումը միջավայրում, իսկ ջրի հոսքը դառնում է անարգել:
Կուտակված աղբը հենց տեղում հատուկ տեխնիկայով տեղափոխվում է համապատասխան աղբավայրեր: Գետերի ու ջրանցքների հուները մաքրելու գործընթացը կտևի մինչև ապրիլի 15-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել