Բաց նամակ-առաջարկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին
Քանի որ բնապահպանական հարցերով զբաղվող քաղաքացիներն ու կազմակերպությունները թերահավատորեն են վերաբերվում Սևանա լճից բաց թողնվող և լիճ մուտք գործող ջրի ծավալների պաշտոնական տվյալներին, ինչպես նաև Հայաստանի հիմնական ջրամբարների լցվածության ցուցանիշներին, ապա առաջարկում ենք իրականացնել հետևյալ նվազագույն գործողությունները, որոնք որոշ չափով կփարատեն մեր բոլորի կասկածները․
- Շտապ գործարկել Սևանա լճից բաց թողնվող և Որոտան-Արփա-Սևան թունելով մուտք գործող ջրի ծավալների շուջօրյա վերահսկման ավտոմատ համակարգ, որպեսզի ցանկացած ՀՀ քաղաքացի հնարավորություն ունենա առցանց հետևել այդ գործընթացին։
- ՀՀ ԱԻՆ Հայհիդրոմետ ծառայության և բնապահպանության նախարարության պաշտոնական կայքերում տեղադրել ամենօրյա տեղեկատվություն Սևանա լճի ջրի մակարդակի, մուտք և ելք եղած ջրի քանակների մասին։ Ամենօրյա տեղեկատվություն տեղադրել նաև ՀՀ գլխավոր ջրամբարների լցվածության մասին։
- Հստակ և հասկանալի բացատրություն ներկայացնել ժողովրդին այն մասին, թե ինչո՞ւ ընդհանրապես չի գործում Որոտան-Արփա թունելը, և ինչու են այսքան երկարաձգվում ու երբ են ավարտվելու Արփա-Սևան թունելի վերանորոգման աշխատանքները։
Այս առաջնահերթ քայլերն իրականացնելու դեպքում միայն հանրությունը կարող է քիչ թե շատ վստահություն ունենալ պետական մարմինների ներկայացրած պաշտոնական թվերի և պարզաբանումների նկատմամբ։
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել