HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ-ն ձերբակալել է՝ շորթման կասկածանքով

Մարտի 16-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Կոտայքի մարզի  Հրազդան քաղաքի բնակիչ, տարբեր հանցագործությունների համար նախկինում 11 անգամ դատապարտված, 1969թ. ծնված Համլետ Ռաֆիկի Ղազարյանը: Վերջինս տևական ժամանակ, ՀՀ Պաշտպանության նախարարության և ԼՂՀ Պաշտպանության բանակի բարձրաստիճան ղեկավարների անունից ԼՂՀ տարածքում ժամկետային զինվորական ծառայություն անցնող զինվորների ծնողներից՝  իրենց որդիներին ՀՀ տարածք ծառայության տեղափոխելու  պատրվակով, խոշոր գումարներ է շորթել՝ պատճառաբանելով,  որ վերցված  գումարներն  իբր  օրինական մուծումներ են:

Համլետ Ղազարյանի անօրինական  գործունեության աշխարհագրությունը ընդգրկել է ՀՀ գրեթե բոլոր մարզերի տասնյակ գյուղեր:

Կապվելով տարբեր մարզերի գյուղապետերի հետ, Համլետ Ղազարյանը ներկայանալով  որպես բարձրաստիճան զինվորական, առաջարկել է համայնքներից ԼՂՀ-ում ծառայող զինվորների ծնողներին փոխանցել իր հեռախոսահամարը՝ իրենց զավակներին ՀՀ տարածք ծառայության տեղափոխելու համար: Հետագայում համաձայնություն ձեռք բերելու դեպքում՝ Համլետ Ղազարյանը,  հանդիպելով զինվորների ծնողներին, յուրաքանչյուրից խաբեությամբ շորթել է 160.000-200.000 ՀՀ դրամ: Համլետ Ղազարյանն իր հանցավոր  գործունեությամբ ոչ  միայն խաբել է տասնյակ քաղաքացիների, այլ նաև վարկաբեկել ՀՀ և ԼՂՀ Զինված Ուժերը:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործով քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:

Համլետ Ղազարյանի անօրինական գործունեությունից տուժած քաղաքացիներին ԱԱԾ-ն կոչ է անում զանգահարել՝ 010-57-94-07 և  011-52-95-56 հեռախոսահամարներով, կամ դիմել ԱԱԾ Քննչական վարչություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter