
Անհատույց բնակարան` կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին
Երևանի ավագանին մարտի 18-ին գումարված հերթական նիստում քվեարկությամբ հավանություն է տվել ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր-վավերագրող, սցենարիստ, դերասան, ՀԽՍՀ և ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ Փելեշյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան օտարելու մասին որոշմանը:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել