Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում «Բոինգ 737-800» ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որի պատճառով զոհվել է 62 մարդ:
Ս․ Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնել ավիավթարի կապակցությամբ և խնդրել կարեկցանքի ու զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մերձավորներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել