HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Թումասյան. «Կոչ եմ անում անօթևան ընտանիքներին բնակարան նվիրաբերողներին ամեն գնով քանդել նրանց դոմիկները»

««Շիրակ կենտրոնը» ուրախ է և ողջյունում է անօթևան ընտանիքներին բնակարանների նվիրաբերման ոլորտում վերջին շրջանում նկատվող աննախադեպ աշխուժությունը: Հասկանալի է, որ երկար տարիների ընթացքում անօթևանության խնդիրը բավականին բարդություններ է առաջ բերել և որոշելը, թե ում և ինչպես բնակարաններ նվիրել, նույնպես դժվար է: Օրինակ՝ մեզ հանդիպել են ընտանիքներ, ովքեր դժվարությամբ են համակերպվում՝ առնետների բնի վերածված խոնավ ու քայքայված, տնակները քանդելու մտքի հետ: Ընտանիքներ էլ կան, ովքեր իրենց առանց այդ էլ ծանր սոցիալական վիճակը առավել ծանր ներկայացնելու նպատակով, պնդում են թե, իբր ժամանակավոր կացարանը իրենց չի պատկանում: Հանդիպում են նաև ընտանիքներ, ովքեր անգամ բնակարաններ ունենալուց հետո էլ փորձում են դոմիկները պահել: Իհարկե շատ ընտանիքներ կան, ովքեր իրոք այլոց դոմիկներում են բնակվում, բայց մեր դիտարկումները ցույց են տալիս, որ շատ-շատերն էլ պարզապես հորինում են: Այդ իսկ նպատակով բնակարաններ անօթևան ընտանիքներին նվիրաբերող կառույցներին և անհատներին կոչ եմ անում, մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրել  ժամանակավոր կացարանների պատկանելիությունը և փորձել ամեն գնով քանդել դրանք: Նույնիսկ այդ գործը չարժե վստահել բնակարանատերերին, քանի որ հնարավոր է բավարարվեն զուտ տնակները տեղափոխելով մի տեղից՝ մյուսը: Հավատացեք Գյումրին անօթևանությունից և տնակներից կարող է ձերբազատվել միայն դոմիկների քանդման ճանապարհով: Ես «Շիրակ կենտրոնի» երկարամյա փորձից ելնելով եմ ասում, իսկ մենք վերջին 3 տարիներին տասնյակ բնակարաններ ենք նվիրել և տասնյակ դոմիկներ ենք քանդել»:

Վահան Թումասյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter