HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ են

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ուժեղ բքի և տեսանելիության բացակայության պատճառով մարտի 20-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը:
Ապարանում, Արագածում, Հրազդանում, Սևանում, Դիլիջանում, Մարտունիում, Ջերմուկում, Սարավանում, Սիսիանում և Մեղրիում տեղում է ձյուն:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter