HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առգրավվել է 199 հատ «սիգ» տեսակի ձուկ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 14-18.03.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 900 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել 795.72 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու  տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 63 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած ապօրինի ծառահատման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 10 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 315.72 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Շիրակի  տարածքային բաժնի  հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտումների համար 3 ֆիզիկական  անձի նկատմամբ կայացվել է 300 հազ.դրամի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 75 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 400 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 312 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս իրականացման համար 

Երևանի տարածքային բաժնի կողմից  շրջայցերի ընթացքում հայտնաբերված               խախտումների  արդյունքում  առգրավվել է 6 կգ (18 հատ)  «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն և  Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների  հատուկ դպրոց:

Շիրակի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում սռգրավված 6,7կգ (23հատ) «կարաս» տեսակի տիրազուրկ ձուկը հանձնվել է Գյումրի քաղաքի «Ֆ.Նանսենի անվ. երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություն» ՊՈԱԿ: Առգրավվել է նաև 45գծմ երկարության ձկնորսական տիրազուրկ ցանց:

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության և Գեղարքունիքի տարածքային բաժինների կողմից իրականացված համատեղ  շրջայցերի ընթացքում առգրավվել է 30 կգ (60 հատ) տիրազուրկ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով տրվել է   Մարտունու քաղաքապետարան` մանկապարտեզներին հանձնելու համար, իսկ Գեղարքունիքի տարածքային  բաժնի  և «Սևան ԱՊ» աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում  առգրավվել է տիրազուրկ 50 հատ «սիգ» տեսակի և 90 հատ «կարաս» տեսակի  ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ: Առգրավվել է նաև 4 հատ ձկնորսական ցանց:

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից Երևանում իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված 35 կգ (71հատ) «սիգ» տեսակի ձուկը հանձնվել է Երևանի Ն.Տիգրանյանի անվ. տեսողական խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 դպրոց: 

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1,02 մլն.դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter