HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինծառայության ընթացքում հիվանդության ձեռք բերման պատճառով զորացրված, սակայն հաշմանդամ չճանաչված անձինք ևս կօգտվեն անվճար բուժօգնությունից

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ այսուհետ զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի կամ հիվանդության ձեռք բերման պատճառով զորացրված անձանց, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել կտրամադրվի անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ՀՀ ԲՍՓ գործակալության կառուցվածքային ստորաբաժանման և տարածքային մարմինների կողմից կազմած վերականգնողական անհատական ծրագրերի շրջանակում: 

Մինչ այս, ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» որոշման համաձայն զինծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չէին ճանաչվում, քաղաքացիական բժշկական հաստատություններում ստացիոնար բուժօգնություն ստանալիս վճարումները կատարում էին իրենց միջոցներով և չէին օգտվում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից և սպասարկումից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter