HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել է կնոջ դի՝ պոլիէթիլենային տոպրակը գլխին փաթաթված

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1978թ. ծնված Լ.Քերոբյանի մահվան դեպքի առթիվ։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ 2016 թվականի մարտի 20-ին՝ ժամը 16:15-ին, ահազանգ է ստացվել, որ իր բնակարանի միջանցքում պառկած հայտնաբերվել է 1978թ. ծնված Լիկա Քերոբյանի դին՝ պոլիէթիլենային տոպրակը գլխին փաթաթված։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ դատաբժշկի հետ միասին։ Նախնական տվյալներով՝ կինն ինքնասպանություն է գործել 2016 թվականի մարտի 20-ին` ժամը 11:30-ից մինչև ժամը 16:00-ն ընկած ժամանակահատվածում, պոլիէթիլենային տոպրակը գլխին փաթաթելով շնչահեղձ լինելու միջոցով։

Դիակի հայտնաբերման մասին ահազանգել է տուժածի մորաքրոջ աղջիկը՝ նշելով, որ  Լ.Քերոբյանի կողմից զանգերին չարձագանքելու պատճառով անհանգստացել են,  բացել դուռը և հայտնաաբերել դիակը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով։ 

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter