HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Յուքոմը» սկսել է ներդնել LTE ռադիոհասանելիության ցանց Հայաստանի ողջ տարածքում

2015 թվականին «Յուքոմ» ընկերությունը ձեռք էր բերել «Օրանժ Արմենիայի» 100 տոկոս բաժնետոմսերը՝ այդպիսով ընդլայնելով իր ծառայությունները դեպի բջջային կապի և շարժական իներնետի ծառայությունների տրամադրում:  Այժմ «Յուքոմ» և «Օրանժ Արմենիա» ընկերությունները մտել են բրենդի փոփոխման փուլ և շուտով կմիավորվեն մեկ միասնական՝ «Յուքոմ» բրենդի տակ: 

Ինչպես հայտնում է «Յուքոմը», փոփոխությունների փուլը գրեթե աննկատ կանցնի «Օրանժ Արմենիայի» բաժանորդների համար, քանի որ ծառայություններում ակնհայտ փոփոխություններ չեն կատարվել: Ընկերությունը խոստանում է, որ փոփոխությունները դեռ կլինեն ապագայում և միայն դեպի լավը:

««Յուքոմ» ընկերության որդեգրած քաղաքականության շնորհիվ ոչ միայն կպահպանվի, այլ նաև կբարելավվի «Օրանժ Արմենիայի» ողջ ենթակառուցվածքը: Առաջին քայլն արդեն արվել է՝ «Յուքոմը» սկսել է ներդնել գերժամանակակից LTE ռադիոհասանելիության ցանց Հայաստանի ողջ տարածքում:  Բրենդի փոփոխման փուլից անմիջապես հետո, որը տեղի կունենա ապրիլ ամսվա ընթացքում, բոլոր բաժանորդներին սպասվում են հաճելի անակնկալներ նոր առաջարկների, փաթեթների և ծառայությունների տեսքով»,- հայտնում է «Յուքոմը»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter