HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձվի շուկայում և ձկնաբուծարաններում իրականացվում են դիտարկումներ ու մշտադիտարկումներ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով, շուկայահանված ձվի՝ անվտանգության պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով` մարտի 18-ից մինչև ապրիլի 5-ը մայրաքաղաքում և հանրապետության բոլոր մարզերում կիրականացնվի ձվի դիտարկում՝ ապահովելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները:

Սուրբ Հարության տոնին կապակցությամբ ձվի սպառման ծավալների ավելացմանը զուգահեռ՝ ծառայությունն ուշադրության կենտրոնում կպահի շուկան ամբողջությամբ՝ թե´ իրացման և թե´ արտադրության փուլերում: Ծառայության մասնագետներն այս օրերին կհետևեն ձվի մակնշման առկայությանը, պիտանիության ժամկետների պահպանմանն ու պահման պայմանների ապահովմանը:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մեկ այլ հրամանով, մարտի 21-ից սկսած` Գեղարքունիքի, Արմավիրի և Արարատի մարզերում գործող 24 տնտեսավարող սուբյեկտներում կիրականացվեն անասնահամաճարակային մշտադիտարկումներ՝ վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների ապահովությունը, կանխարգելիչ և բուժիչ միջոցառումների իրականացումը, ձկան և ջրային կենդանիների ու դրանցից ստացված արտադրանքի անասնաբուժասանիտարական անվտանգությունը, սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերին համապատասխանությունը պարզելու նպատակով:

Դիտարկումների և մշտադիտարկումների արդյունքներն ամփոփելուց հետո կներկայացվեն հանրությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter