HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 21-ին հանձնաժողովի նախագահների, տեղակալների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Քննարկվել են 3-րդ նստաշրջանի երկրորդ նիստի  օրակարգում ներառված օրենքների նախագծերը: Օրակարգում ներառված նախագծերը գյուղատնտեսական ոլորտից էին: Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը համապատասխան հաղորդումներ է ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրինագծերի վերաբերյալ:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝  Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա մարտի 24-ին, ժամը՝ 11:00-ին: Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԺ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter