
Արոնյանը պարտվեց Անանդին ու նահանջեց
Քիչ առաջ Լեւոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում կրեց իր առաջին պարտությունը, որը, սակայն, կարող է ծանր հետեւանքներ ունենալ հայ շախմատիստի համար: Լեւոնը սեւերով պարտվեց հնդիկ Վիշի Անանդին. ընդ որում՝ հավասար ընթացող խաղում Արոնյանը զիջեց դիրքերը վերջնախաղում:
Վաստակած 5 միավորով նա առայժմ երրորդն է. նրանից առաջ են անցել Կարյակինը եւ Անանդը, որոնք ունեն 5,5-ական միավոր: Կարյակինն այսօր սեւերով ոչ-ոքի խաղաց Նակամուրայի հետ: Ոչ-ոքի գրանցվեց նաեւ Տոպալով-Սվիդլեր խաղում: Դեռեւս շարունակվում է Գիրի-Կարուանա պարտիան: Հոլանդացին ունի 4, իսկ ամերիկացին՝ 4,5 միավոր, այնպես որ երկուսն էլ լավ հնարավորություն ունեն հավասարվել Արոնյանին:
Վաղը հանգստի օր է, իսկ ամսի 23-ին կկայանան 10-րդ տուրի Սվիդլեր-Նակամուրա, Կարյակին-Գիրի, Կարուանա-Անանդ, Արոնյան-Տոպալով պարտիաները: Լեւոնին հենտապահ Տոպալովի հետ խաղում անպայման հաղթանակ է անհրաժեշտ պայքարից հետ չմնալու համար:
Լուսանկարը՝ chess.am-ից
Մեկնաբանել