Գերմանիայի Կենտրոնական բանկը ժամանակավորապես դադարացել է ոսկու պահուստների վերադարձն այլ երկրներից
Գերմանիան 2016 թվականի հուվարի կեսերից մինչև մարտ ժամանակավորապես դադարեցրել է ԱՄՆ- ից , Մեծ Բրիտանիայից և Ֆրանսիայից ոսկու պահուստների վերադարձը: Գերմանիայի կենտրոնական բանկի (Bundesbank) նախագահ` Յենս Վայդմենը, Funke մեդիա գրուպին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ նախաեսված ծավալի կեսն ըստ ժամանակացույցի արդեն իսկ վերադարձվել է Գերմանիա»:
Վայդմենը ընդգծել է, որ 2013 թվականից սկսած Ֆրանկֆուրտում գտնվող պահեստ է վերադարձվել 366 տոննա ոսկի, որի շուկայական գինը կազմում է 11,5 միլիարդ եվրո: Այսպիսով Գերմանիայում է գտնվում 1,4 հազար տոննա ոսկի,որը երկրի ոսկու ընդհանուր պահուստի 41,5 %-ն է:
Այն մասին , որ 366 տոննա ոսկին Գերմանիա վերդարձնելու մասին Bundesbank- ը հայտարարել էր դեռևս 2016 թվականի հունվարի կեսերին, այդպիսով այս երեք ամիսների ընթացքում գործընթացը ժամանակավորապես դադարացվել է:
«Մենք հետևում ենք նախապես պլանավորված ժամանակացույցին»,- հայտարարել է Վայդմենը, ավելացնելով, որ ինչպես հայտարարվել էր, մինչև 2020 թվականը Գերմանիայում կպահվի ոսկու ընդհանուր պահուստի շուրջ 50 %-ը: Անցած տարվա ընթացքում Գերմանիայի կենտրոնական բանկը Ֆրանկֆուրտ է տեղափոխել 210 տոննա ոսկի, որից 110 տոննան հետ է վերադարձվել Ֆրանսիայից, իսկ 100 տոննան՝ Նյու Յորքից:
Ոսկու պատմությունը
Դեռևս «սառը պատերազմի» ժամանակ Գերմանիան իր ոսկին տեղափոխել էր այլ երկրներ` վախենալով բախումների ժամանակ կորցնել այն: Գերմանիան 2013 թվականին սկսեց ոսկու պահուստների հետ վերադարձման գործընթացը, մինչև 2020 թվականը նախատեսվում է Ֆրանսիայից հետ վերադարձնել 374 տոննա ոսկի և 300 տոննա` Նյու Յորքից:
Միևնույն ժամանակ այս գործընթացը շատ տարօրինակ է այն առումով, որ 674 տոննա ոսկին կարելի է տեղափոխել մի քանի շաբաթվա ընթացքում, ակնհայտ է, որ Bundesbank- ի դիմաց, որոշ սահմնափակումներ կան, որոնց մասին չի խոսվում։
Այժմ Գերմանիայի պահուստային ոսկին պահվում է.
1347,4 տոննա կամ 39.9%- Նյու Յորք
196,4 տոննա կամ 5.8%- Փարիզ
434,7 տոննա կամ 12.9%- Լոնդոն
1402,5 տոննա կամ 41.5 %- Ֆրանկֆուրտ
Պատրաստեց՝ Տիգրան Բաղդասարյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել