HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

794 ուսանողի ուսման վարձը կփոխհատուցվի

Հանրապետության բուհերի 794 ուսանողներ մարտի 22-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացան ուսման վարձի փոխհատուցում։ Այս մասին հայտնում է հիմնադրամը, որն ուսման վարձի փոխհատուցման ծրագիրն իրականացրել է ՀՀ կառավարության աջակցությամբ։

Փոխհատուցում տրվել է՝ ըստ 2 առանձին ծրագրերի։ Հավաստագրեր ստացողներից 652-ը պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատի առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողներ են, որոնք փոխհատուցում ստանում են մրցութային կարգով։ Վերջիններս բարձր առաջադիմություն ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների, միակողմանի ծնողազուրկ, հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողներ են։ Մասնավորապես, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից ուսման վարձի փոխհատուցում ստանում է 124, ԵՊՀ-ից 89, Հայկական պետական մանկավարժական համալսարանից՝ 95, Վանաձորի պետական համալսարանից՝ 54, Գավառի պետական համալսարանից՝ 22 ուսանող և այլն։

Ուսման վարձի փոխհատուցման են արժանացել նաև ՀՀ կառավարության որոշմամբ սոցիալական աջակցություն ստացող ՀՀ սահմանամերձ համայնքների պետական, ոչ պետական, միջպետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի 1-ին կուրսերում սովորող 142 ուսանողներ։ Այս խմբի ուսանողներն ուսման վարձի փոխհատուցում ստանում են առանց մրցույթի։ Սահմանամերձ համայնքների ուսանողները Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ուսման վարձի փոխհատուցում ստացել են նաև 2015-2016 ուսումնական տարվա առաջին կիսամյակում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter