HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆինանսական ներգրավվածության միությունն աշխատանքային հանդիպումներ է անցկացնում Հայաստանում

Մարտի 21-ին ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկել են Ֆինանսական ներգրավվածության միության (Alliance for Financial Inclusion, AFI) Սպառողների հզորացմանև շուկայի վարվելակերպի (Consumer Empowerment and Market Conduct Working Group) և Թվային ֆինանսական ծառայությունների (Digital Financial Services Working Group) աշխատանքային խմբերի հանդիպումները, որոնք կազմակերպվել են Կենտրոնական բանկի և Ֆինանսական ներգրավվածության միության կողմից: Հանդիպումները շարունակվելու են մինչև մարտի 25-ը: 
Կենտրոնական բանկը, երկար տարիներ հանդիսանալով Ֆինանսական ներգրավվածության միության ակտիվ անդամ, այս տարի առաջին անգամ հյուրընկալում է նմանատիպ մասշտաբային միջազգային միջոցառում, որին ներկա են միության անդամ մոտ 100 ներկայացուցիչներ՝ շուրջ 40 զարգացող երկրներից:

Աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկվելու են ֆինանսական ներգրավվածության ներկայիս միտումներն ու առաջխաղացման հնարավորությունները, ներկայացվելու են ֆինանսական ոլորտումվարքագծային հետազոտության նոր մոտեցումների կիրառման հնարավորություններն առավել մատչելի և հասանելի ֆինանսական ծառայությունների ներդրման ուղղությամբ:
Ֆինանսական ներգրավվածության միությունը ֆինանսական ներգրավվածության միջազգային ասպարեզի առաջատար կառույցներից է: Միության կողմից իրականացված նախագծերը (անդամակցության հուշագրերի ու աշխատանքային խմբերի) ֆինանսական ծառայությունների ներգրավվածության ու ֆինանսական միջնորդության խորացման լրացուցիչ նախադրյալներ են ստեղծել անդամ երկրների համար:
Կենտրոնական բանկը 2011 թ. փետրվարի 8-ից անդամակցում է Ֆինանսական ներգրավվածության միությանը, որը, ի թիվս միջազգային այլ կառույցների, բարձր է գնահատում Կենտրոնական բանկի հետ առկա գործակցությունը:
Կենտրոնական բանկը նախագահում է միության` Սպառողների հզորացման և շուկայի վարվելակերպիաշխատանքային խումբը, անդամակցում Թվային ֆինանսական ծառայությունների աշխատանքային խմբին:
Նախատեսվում է շարունակել գործակցությունը ֆինանսական ներգրավվածության այլ ոլորտներում ևս։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter