HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջարկում են ապահովագրել Կապսի ջրամբարի շինաշխատանքները

Երեկ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանն ընդունել է գերմանական KfW բանկի պատվիրակությանը՝ հետևյալ կազմով՝ Դանիելա Բեսե – ոռոգման  ծրագրերի հայաստանյան պատասխանատու, Թոմաս Վոլֆ - KfW  բանկի ինժեներ, Զառա Չատինյան - KfW բանկի երևանյան գրասենյակի պատասխանատու: Այցի նպատակն էր ՋՏՊԿ-ի հետ քննարկել հետևյալ հարցերը.

-Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքը,

-Կապսի ջրամբարի կառուցման տեխնիկատնտեսագիտական ուսումնասիրությունների և կառուցապատման աշխատանքների ապահովագրության հետ կապված խնդիրներ,

-Կապսի ջրամբարի կառուցման շրջանակներում ջրերի համապարփակ կառավարման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի հետ կապված հարցեր:

Կապսի ջրամբարը «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում» ծրագրի մեկ բաղադրիչն է: Այս ծրագիրն առանձնանում է նրանով, որ, լինելով ջրամբարաշինության ծրագիր, իրենում ներառում է նաև ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման բաղադրիչ: Հիմնականում հետապնդելով ջրամբարման նպատակ, ծրագրի 2-րդ փուլով նախատեսվում է ենթակառուցվածքների ստեղծում, որի միջոցով ջրամբարում կուտակված ջրի զգալի մասը կհասցվի Արարատյան դաշտ՝ դրանով իսկ թուլացնելով ճնշումը Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրային ռեուրսների վրա: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ա. Հարությունյանը կարևորեց Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու հրատապությունը, առաջարկեց բանկին սահմանել գործողությունների «ճանապարհային քարտեզ», որպեսզի հնարավոր լինի վերահսկել թե՛ խորհրդատուների և թե՛ ԾԻԳ-ի ընթացիկ աշխատանքների արդյունավետությունը:

Կապսի ջրամբարի շինարարությունն ունի իր առանձնահատկությունը: Ջրամբարի թասի տակով անցնում է Ախուրյան գետը: Անվտանգության երաշխիքներ ապահովելու նպատակով բանկն առաջարկում է ապահովագրել և տեխնիկատնտեսագիտական հետազոտության և թե հատկապես շինարարական աշխատանքները: Այդ նպատակով կոմիտեն նախապես դիմել է Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններին՝ ճշտելու այդ ընկերությունների հնարավորություններն ու փորձառությունը նմանատիպ աշխատանքներ ապահովագրելու առումով: Կողմերն արձանագրեցին, որ պետք է առավել մանրամասն  քննարկվել թե՛ ապահովագրման «օբյեկտի» խնդիրը և թե՛ ապահովագրման մեխանիզմներն ու ֆինասական աղբյուրները:

Քննարկելով «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում» ծրագրի  շրջանակներում համապարփակ կառավարման հետ կապված հարցերը՝ կողմերը համաձայնություն ձեռք բերեցին ծրագրի բաղադրիչներն ու գործողությունները քննարկել մասնագետների՝  առաջիկայում հրավիրվելիք աշխատաժողովում: Այս մասին հայտնում են ՋՊԿ-ից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter