HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ և ՀՀ ԱԳՆ ղեկավարները հանդիպել են

Մարտի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին։ Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԳՆ-ը: 

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել արտաքին քաղաքական օրակարգին վերաբերող մի շարք հարցերի շուրջ, անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլին:

Երկուստեք կարևորվել է միջազգային ասպարեզում համակարգված աշխատանք տանելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում քննարկվել են երկու գերատեսչությունների և նրանց համապատասխան ստորաբաժանումների միջև հաստատված համագործակցությունն ամրապնդելու և ընդարձակելու եղանակներն ու ուղիները։

ՀՀ արտաքին գործերի նախարարն այնուհետ հանդիպել է ԼՂՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter