HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկեց ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական 2-րդ համաժողովը

Նոյեմբերի 15-ին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության նախաձեռնությամբ կազմակերպված «Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական 2-րդ համաժողովի» բացման հանդիսավոր արարողությունը:

Համաժողովը մեկնարկեց ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության համակարգող խորհրդի նիստի գումարմամբ, որը վարում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ներկա էին ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը, Հայ ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության նախագահ, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը, ճարտարապետներ և շինարար-ճարտարագետներ Հայաստանից և Սփյուռքից:

Ողջունելով ներկաներին` ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանն անդրադարձավ 2009թ. ապրիլի 21-24-ը նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայկական ճարտարապետությունը եւ 21-րդ դարը» խորագիրը կրող ճարտարապետների համահայկական համաժողովին, որը Սփյուռքի ներուժի համախմբման նպատակով ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած 24 համահայկական համաժողովներից առաջինն էր: Նախարարը կարևորեց հայության միասնական և համախմբված լինելու անհրաժեշտությունը` համազգային հիմնախնդիրների լուծման գործում հաջողություններ արձանագրելու համար:

Այնուհետև ներկանրին ողջունեց Հայ ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության նախագահ Ն.Սարգսյանը` ներկայացնելով մի շարք առաջարկներ` ուղղված ընկերակցության հետագա գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը ներկայացրեց Հայ ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության երկամյա գործունեության հաշվետվությունը, որին հաջորդեցին համակարգող խորհրդի անդամների ելույթները :

Այնուհետև համակարգող խորհրդի համանախագահներ ընտրվեցին Վահե և Գոհար Թութունջյանները (Թուրքիա) և Աշոտ Գրիգորյանը (Հայաստան) : Քննարկվեցին ընկերակցության առաջիկա ծրագրերը և կազմակերպչական հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter