HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից: 

Նախնական տվյալներով՝ Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Արսեն Հովսեփյանը, 2016 թվականի մարտի 23-ին` ժամը 04:30-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի խաչմերուկի ճանապարհահատվածում, կորցրել է իր վարած «Օպել աստրա» մակնիշի ավտոմեքենայի կառավարումը՝ բախվելով ճամփեզրին տեղադրված գազատարի երկաթյա հենասյունին, ինչից հետո ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից ձախ գտնվող դաշտային հատված։

Ավտովթարի հետևանքով ստացած մարմանական վնասվածքներից վարորդը՝ Արսեն Հովսեփյանը, և ուղևորներ Լևոն Հովսեփյանը, Սարգիս Բադալյանը մահացել են:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով: Կատարվում է նախաքննություն՝ վթարի պատճառները պարզելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter