
Արտահանումն աճել է, ներմուծումը՝ կրճատվել. ԱՎԾ
Այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանը 614,2 մլն ԱՄՆ դոլարի առևտուր է արել աշխարհի հետ։ 2015 թվականի նույն ամիսների համեմատ արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշը 1,7%-ով նվազել է։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ)՝ ամփոփ ցուցանիշների հրապարակումից։
Նշված ժամանակահատվածում Հայաստանից արտահանումը կազմել է 225,7 մլն դոլար, որը 23,6%-ով գերազանցում է 2015-ի ցուցանիշը։
Իսկ ներմուծումը 12,2%-ով նվազել է և կազմել 388,5 մլն դոլար։
Հիշեցնենք, որ 2015 թվականին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 4,74 մլրդ դոլար, որը նախորդ տարվա համեմատ կրճատվել է ավելի քան 20%-ով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել