
Միջին աշխատավարձը հունվար-փետրվարին՝ 174 հազար դրամ. ԱՎԾ
Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն այս տարվա հունվար-փետրվարին, ըստ Ազգային վիճակագրական ծառայության ( ԱՎԾ) հաշվարկների, մոտ 178 հազար դրամ է կազմել։
Համեմատության համար՝ 2014-ի նույն ամիսներին այն կազմել է մոտ 174 հազ. դրամ։ Ստավում է, որ ըստ վիճակագիրների՝ մեկ տարում հայաստանցու միջին աշխատավարձը 2,5%-ով աճել է։
Այս տարվա առաջին երկու ամիսներին, մասնավորապես, պետական հատվածի աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է մոտ 155 հազար դրամ, որը 2015-ի նույն ամիսների համեմատ 0,4%-ով նվազել է։ Իսկ ոչ պետական հատվածինը՝ 210 հազար դրամ, աճը՝ 5,4%:
Հիշեցնենք, որ 2015 թվականին Հայաստանում միջին աշխատավարձը 2014-ի համեմատ 7,7%-ով աճել է ու կազմել ավելի քան 184 հազ. դրամ։
Միջին ամսական անվանական աշխատավարձը հաշվարկվում է աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների ընդհանուր գումարի (ինչպես դրամական, այնպես էլ բնաիրային տեսքով) և աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակին հարաբերությամբ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել