Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի
Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ գիշերվա տևական բքի հետևանքով մարտի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը (Մարտունու կողմից):
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել