HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստորագրվել է Արգավանդ - Շիրակ ճանապարհահատվածի շինարարության պայմանագիրը

Երևանի քաղաքապետարանի և իտալական «Սերենիսիմա Կոստրուցիոնի»  ընկերության միջև այսօր ստորագրվել է Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարության պայմանագիրը։ Այն իրականացվելու է Երևանի արևմտյան շրջանցիկ  ճանապարհի կառուցման  ծրագրի շրջանակում:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ պայմանագիրը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և հաղթող ճանաչված  ընկերության նախագահ Ալբերտո Բրենտեգանին:

Առանձնակի կարևորելով նոր ճանապարհի կառուցումը` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն կարևոր դերակատարում կունենա մայրաքաղաքի կենտրոնի բեռնաթափման հարցում:

«Սերենիսիմա Կոստրուցիոնի»  ընկերության նախագահ  Ալբերտո Բրենտեգանին, նշելով, որ առաջին անգամ են Երևանում աշխատանքներ իրականացնելու, վստահեցրել է, որ կարվի ամեն ինչ, որպեսզի աշխատանքներն ավարտվեն սահմանված ժամկետներում և որակն էլ գոհացնի  բոլորին:

Հարկ է նշել, որ շինարարական պայմանագրի աշխատանքները ներառում են Հրազդան գետի վրայով 257մ երկարությամբ նոր մետաղական կամրջի և մոտ 2,7 կմ երկարությամբ երկկողմանի երթևեկությամբ նոր ճանապարհի կառուցում: Կամրջի տակ տեղադրվելու է ջրի և նավթայուղերի մշտական զատիչ՝ նավթայուղերի հոսքը դեպի գետ կանխելու համար: Նոր ճանապարհն ունենալու է մոտ 24 մ լայնությամբ երթևեկելի հատված՝ 4-6 երթևեկելի գոտիներով: Աշխատանքների տևողությունը՝ 24 ամիս: Կառուցվող նոր ճանապարհահատվածում տեղադրվելու են միջազգային չափորոշիչներին համապատասխան լուսադիոդային (LED) լուսատուներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter