HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրական օրենսգրքի նախագծի բարելավման աշխատանքներին մասնակցելու վերաբերյալ ՀԿ-ների հայտարարությունը

Արձագանքելով ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման շուրջ քաղաքական ուժերի ներկայացրած 4+4+4 (իշխանական կոալիցիա, ոչ իշխանական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ) ձևաչափով բանակցություններ վարելու հրապարակային առաջարկությանը՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ խումբը տեղեկացնում է մասնակցության պատրաստակամության մասին: Խմբում ընգրկված են ժողովրդավարության խթանման, մարդու իրավունքների պաշտպանության և ընտրական գործընթացների վերահսկողության ոլորտներում փորձառու հասարակական կազմակերպությունները, որոնք նաև հանդես են եկել ընտրական օրենսգրքի նախագծի հրապարակային քննադատությամբ ու կառուցողական առաջարկություններով:

Ընտրված թեկնածուները ստանձնելու են պատասխանատվություն հանդես գալու որպես քաղաքացիական հասարակության կառույցների պատվիրակներ, և բազմաշահագրգիռ խմբում խթանելու են ոչ միայն իրենց, այլև այլ հասարակական կազմակերպությունների ընդհանուր համաձայնությանն արժանացած առաջարկությունները՝ ապահովելով բանակցային գործընթացների հրապարակայնությունը և հետադարձ կապը քաղաքացիական հասարակության կառույցների հետ:

Քաղաքացիական հասարակության շահագրգիռ խմբի որոշմամբ՝ նշված ձևաչափով ընտրական օրենսգրքի բարելավման աշխատանքներին մասնակցելու համար առաջարկվել են 4 հիմնական և 2 փոխարինող ներկայացուցիչներ ՝ փորձելով ապահովել քաղաքացիական հասարակության կառույցների լիարժեք և արդյունավետ մասնակցությունը:

Այս հայտարարությամբ 4+4+4 ձևաչափով ընտրական օրենսգրքի նախագծի բարելավմանն ուղղված աշխատանքների համար համար ներքոստորագրյալ խումբն առաջարկում է հետևյալ ներկայացուցիչներին.

-Հիմնական ներկայացուցիչներ` Այվազյան Սոնա, Բարսեղյան Լևոն, Եգորյան Տիգրան, Զեյնալյան Արտակ.

-Փոխարինող ներկայացուցիչներ` Դանիելյան Ստեփան և Իոաննեսյան Դանիել:

 Հուսով ենք, որ տվյալ ձևաչափով համագործակցության արդյունքում ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը կենթարկվի լուրջ փոփոխությունների՝ ապահովելով ներառական գործընթաց և ամբողջական փոխհամաձայնություն շահագրգիռ կողմերի միջև` նախագծում ամրագրելով հանրային վստահությունն ապահովող գործուն մեխանիզմներ:

«Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Գյումրու մասնաճյուղ» ՀԿ

««Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն» ՀԿ

«Երևանի մամուլի ակումբ» ՀԿ

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

«Իրավունքի գերակայություն» ՀԿ

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ

«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ

«Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter