HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարույթ է ընդունվել հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից ավազակություն կատարելու վերաբերյալ քրեական գործը

Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը մուտք է գործել քաղաքացի Մ. Ս.-ի բնակարան և վերջինիս գույքն ավազակությամբ հափշտակելու դիտավորությամբ բռնություն է գործադրել նրա նկատմամբ:

Մասնավորապես՝  հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը հարձակվել և հարվածներ է հասցրել Մ. Ս.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter