«Հայկական ժամանակ». ընդդեմ Ծառուկյանի
Խորհրդարանի քառօրյայում ընդգրկվել է խիստ ուշագրավ մի օրինագիծ՝ «Մասնավոր պահնորդական գործունեության մասին»: Սույն նախագծով մասնավոր անձանց թիկնապահների թիվը պետք է սահմանափակվի երեքով, իսկ ուղեկցող մեքենաների թիվը՝ մեկով: Սա, բնականաբար, վերաբերում է նաեւ գործարար պատգամավորներին:
Դեռ անցյալ տարի, երբ ՀՀԿ-ի 20-ամյակի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ գործարարները չպետք է նման շքախմբերով շրջեն, գործարար պատգամավորները բավական նեղվել էին ու շեֆի հրահանգին հետեւեցին մի շատ կարճ ժամանակահատված: Մի քանի ամիս անց նրանք վերադարձան իրենց նախկին կենսակերպին: Հիմա, փաստորեն, իշխանությունը որոշել է սույն խնդիրը կարգավորել օրենքով: Նախագծի հեղինակներն են ՀՀԿ-ականներ Հովհաննես Սահակյանը, Գալուստ Սահակյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Վազգեն Կարախանյանը, Արայիկ Հովհաննիսյանը: Միացել են նաեւ ՀՅԴ-ական պատգամավորներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել