HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». մարզպետարանն ի՞նչ կապ ուներ

Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը հերքել է այն լուրերը, թե Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը «Մարիոթ» հյուրանոցում ծեծել է գործարար Սիլվա Համբարձումյանին:

«ՉԻ»- Զավեշտն այստեղ ոչ թե հերքումն է, այլ այն, որ դա արել է Սյունիքի մարզպետարանը, որը գտնվում է «Մարիոք» հյուրանոցից 320 կիլոմետր հեռավորության վրա: Խնդիրն, իհարկե, հեռավորությունը չէ: Պարզապես տպավորություն է ստեղծվում, թե Սուրեն Խաչատրյանն այդ տիկնոջը ծեծել է որպես Սյունիքի մարզպետ, կամ՝ Սյունիքի մարզի անունից, կամ Սյունիքի ազգաբնակչության պահանջով: Հակառակ դեպքում անհասկանալի է, թե ի՞նչ կապ ունի այդ «անզգույշ քաշքշոցի» հետ տարածքային կառավարման մարմինը, այլ կերպ ասած՝ պետական հիմնարկը, որի գործառույթների մեջ ամենեւին չի մտնում մարզի տարածքից դուրս արձանագրված միջանձնային բախումների մեկնաբանումը: Հետաքրքիր է՝ ինչու՞ Սուրեն Խաչատրյանն անձամբ չի հերքել այդ լուրը եւ ստիպել է, որ դա անի պետական կառույցը: Երեւի մտածել է, որ այդ դեպքում հերքումն ավելի ծանրակշի՞ռ կլինի: Սա, ի դեպ, կոչվում է «պաշտոնեական դիրքի չարաշահում»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter