HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով» մեկնարկել են ավարտական թեստավորման և մշտադիտարկման աշխատանքները

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի շրջանակներում վերակառուցվող Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ ճանապարհահատվածներում մեկնարկել են ավարտական թեստավորման և մշտադիտարկման աշխատանքները, որոնց արդյունքներով ստորագրվելու է ավարտական ակտը և ուժի մեջ է մտնելու մեկ տարվա երաշխիքային սպասարկման ժամկետը: 

Նշված գործողությունների ընթացքում շինարարական կազմակերպությանը հանձնարարվել է վերացնել այդ ճանապարհահատվածներում հայտնաբերված  թերությունները՝ թեկուզ ոչ էականները: Ըստ պայմանագրի պայմանների՝ կապալառուին տրվում է 42 աշխատանքային օր նշված խնդիրներն իր հաշվին լուծելու համար:

Շինարարական աշխատանքների անվտանգությունն ապահովելու նպատակով կապալառուն իրականացնում է երթևեկության կառավարման ժամանակավոր միջոցառումներ, որոնց արդյունքում Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ ճանապարհահատվածների որոշակի հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես իրականացվելու է մեկ երթևեկելի գոտիով: 

Միևնույն ժամանակ, խնայված միջոցների շրջանակներում ներկայում կատարվում են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ ճանապարհահատվածում կմ 15+435 (Մարմարաշեն համայնք), կմ 24+145 (Բուրաստան համայնք) և կմ 27+630 (Մրգավան, Դալար համայնքներ) վերգետնյա նոր ուղեանցերի շինարարական աշխատանքները, ինչպես նաև նախատեսվում է գոյություն ունեցող 6 վերգետնյա ուղեանցերի վերակառուցում՝ դրանք հասցնելով միջազգային բարձր չափորոշիչների: Ուստի նշված հատվածներում ևս սահմանվելու է ժամանակավոր երթևեկության կազմակերպման պլան՝ ապահովելու այդ հատվածներում շինարարական աշխատանքների անվտանգության պահպանումը, ինչպես նաև ճանապարհին հարակից համայնքներին պատկանող գյուղատնտեսական տեխնիկայի և կենդանիների ժամանակավոր տեղաշարժը: 

Վերը նշված գործողությունները բխում են պայմանագրով սահմանված իրավունքներից և նախանշված նպատակներից, ուստի հայցում ենք նշված ճանապարհահատվածներից օգտվող երթևեկության մասնակիցների ներողամտությունը՝ պատճառված ժամանակավոր անհարմարության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter