HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանության փորձ Երևանում. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 43-ամյա տղամարդուն սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը և ձերբակալվել։ 

2016թ. մարտի 24-ին ահազանգ է ստացվել, որ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ բուժօգնության է տեղափոխվել 1972թ. ծնված Ռաֆիկ Հարությունյանը՝ «պարանոցի ձախ կեսի կտրած վերք, արտաքին լծակի երակի վնասումով, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ։

Նախապատրաստված նյութերով նույն օրն Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ տղամարդու մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քննությամբ պարզվել է, որ տուժածը դեպքի օրը Կոմիտասում գտնվող ավտոտնակներից մեկում վիճել է գործընկերոջ՝ Ս. Հարեյանի հետ, որի ընթացքում վերջինս ձեռքին եղած շինարարական կտրիչով դիտավորությամբ հարվածել է Ռ. Հարությունյանի պարանոցի շրջանին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք:

Վերջինս ենթարկվել է անհրաժեշտ բժշկական միջամտության՝ վիրահատության, և ի վիճակի չի եղել հարցաքննվելու:

Ս. Հարեյանը ձերբակալվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ։ Քրեական գործի նախաքննության ընթացքում զննվել է դեպքի վայրը, նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter