HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». Լիսկան՝ որպես փորձաքար

Անդրադառնալով իշխանությունների ձեռնարկած քայլերին, որոնք վարանոտ են, բայց ամեն դեպքում ներկայացվում են որպես որոշակի առաջընթաց (քաղբանտարկյալների արձակում, քաղաքական մթնոլորտի խաղաղվելը, ընդդիմության դեմ քարզոչության դադարեցում, մի շարք կաշառակեր ոստիկանների ձերբակալություն)՝ թերթը գրում է. «Հիմա վճռական պահն է՝ բավարարվել այսքանո՞վ, թե՞ գնալ առաջ»:

Ապա հավելում. «Այդ առումով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի հարցը «թեստ» է, փորձաքար, որը կապացուցի իշխանությունների մտադրությունների լրջությունը: Եթե բարեփոխումները պետք էր սկսել երեք տարի առաջ, ապա Լիսկայից պետք էր ազատվել շատ ավելի վաղ՝ չէր կարելի թույլ տալ, որ առնվազն 12 տարի մի պաշտոնյա ահուսարսափի մեջ պահեր մի ամբողջ մարզի բնակիչներին՝ իր ամբողջ գերդաստանով ահաբեկելով ու ստորացնելով մարդկանց: Միայն մի անգամ վարչապետը՝ Լիսկայի հերթական բռնությունից հետո, հայտարարել էր ծառայողական քննության մասին, բայց նա չուզեց կամ չկարողացավ այդ քննությունն իր տրամաբանական ավարտին հասցնել: 

Նախադեպը կա: Երեւանի նախկին քաղաքապետը հրաժարական տվեց նախագահական արարողակարգի աշխատակցի հետ կոպիտ վարվելու համար: Քաղաքապետը, նկատենք, ընտրովի պաշտոն է: Իսկ մարզպետին ավելի հեշտ է աշխատանքից ազատելը: Եթե այս անգամ էլ դա չարվի, ուրեմն նախորդ դեպքը պարզպես պալատական ինտրիգ էր, ոչ թե սկզբունքային որոշում»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter